Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։
Պատասխան խաղում «Մալյորկան» պարզապես հերոսական դիմադրություն ցույց տվեց և հետխաղյա 11-մետրանոց հարվածարում հաղթեց բասկյան ակումբին։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Ջոնաթան Գոնսալեսը, իսկ պատասխան գնդակը 71-րդ րոպեին խփեց Միկել Օյարսաբալը։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Մալյորկայի» դարպասապահ Դոմինիկ Գրեյֆը, ով կատարեց 8 սեյվ։
Սլովակ դարպասապահը հանդիպման ընթացքում հետ մղեց նաև «Սոսիեդադի» կիսապաշտպան Բարյիս Մենդեսի իրացրած 11-մետրանոցը։
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ էլ 26-ամյա դարպասապահն իր թիմին փրկեց Օյարսաբալի իրացումի հետո։
Պետք է փաստենք, որ «Մալյորկան» Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ` երկու դիմակայություններում կատարելով ընդամենը 1 դիպուկ հարված։
Այսպիսով, «կղզիաբնակները» 21 տարվա դադարից հետո դուրս եկան Իսպանիայի գավաթի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բրայիս Մենդես, Դոմինիկ Գրեյֆ, Իսպանիայի գավաթ, Խավիեր Ագիրե, Մալյորկա, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ