Մալկոմը ցանկանում է անցկացնել Բարսելոնայում առնվազն ևս մեկ մրցաշրջան
Կիսապաշտպան Մալկոմը մտադիր է առնվազն ևս մեկ տարի մնալ «Բարսելոնայում»: Վերջինս կատալոնական ակումբում խաղային պրակտիկայի պակաս ունի:
Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, 22-ամյա բրազիլացին խուսափում է «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելուց:
Եթե ֆրանսիացու տրանսֆերը կատարվի, ապա Մալկոմը մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կցանկանա հեռանալ կատալոնական ակումբից:
Անցած ամռանը «Բարսելոնան» «Բորդոյի» կիսապաշտպանին գնել էր 41 մլն եվրոյով՝ նրա հետ ստորագրելով 5 տարով պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները պատրաստ են Մալկոմին վաճառել 50 մլն եվրոյով: