Մալինովսկի․ «Իտալիայում երկու բուժքույր ինքնասպան են եղել»
Ինչպես տեղեկացնում է Telegraf.com-ը, «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին Instagram-ի ուղիղ եթերում պատմել է, թե ինչ է կատարվում Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի և կարանտինի ժամանակ․
«Երկու բուժքույր Իտալիայում ինքնասպան են եղել։ Դժվար է տեսնել, թե քանի մարդ է մահացել։ Այն, ինչ գրվում է համացանցում Իտալիայի մասին, ճիշտ է։ Կարճ ասած՝ մնացեք տանը։
Ով մտածում է, թե կորոնավիրուսը կատակ է, այդ մարդն ապուշ է»,- նշել է Մալինովսկին։
# Ատալանտա, կորոնավիրուս, Ռուսլան Մալինովսկի