Մալդինին և Իբրահիմովիչը, հնարավոր է, լքեն Միլանը
«Շալկե-04»-ի և «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկ ամենայն հավանականությամբ կդառնա «Միլանի» գլխավոր մարզիչ, սակայն գերմանացի մասնագետը դրա համար ունի մի շարք պահանջներ։
Ինչպես տեղեկացնում է MilanNews.it՝ հղում կատարելով Sport Mediaset-ին, 61-ամյա մասնագետի՝ միլանյան ակումբը գլխավորելուն կարող է խանգարել ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և հաձրակվող Զլատան Իբրահիմովիչի ներկայությունը։
Պաոլո Մալդինին ակումբում մեծ հեղինակություն ունի և նա է ղեկավարում «ռոսոներիների» տրանսֆերային քաղաքականությունը, ինչը չի մտնում Ռանգնիկի ծրագրերի մեջ։ Բացի դրանից՝ մանսագետը չի ցանկանում աշխատել նաև Իբրահիմովիչի հետ։
Այպիսով, «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը նախքան Ռանգնիկի նշանակումը պետք է այս հարցին լուծում տա։
# Զլատան-Իբրահիմովիչ, Իվան Գազիդիս, Միլան, Պաոլո Մալդինի, Ռալֆ Ռանգնիկ