Մադրիդում կրքերի պակաս չկար, Մեսսին կրկին միայնակ լուծում է բոլոր հարցերը․ Ատլետիկո 0։1 Բարսելոնա?
Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ կատալոնական «Բարսելոնան» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ։
Հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում, ինչի ապացույցն է մրցավար Մաթե Լաոսի կողմից ցույց տրված 8 դեղին քարտը։ Ակնհայտ էր, որ երկու թիմերն էլ չէին ցանկանում բավարարվել ոչ-ոքի արդյունքով և պայքարեցին մինչև վերջ։
Նախքան հանդիպման 86-րդ րոպեն դարպասի գրավում չէր արձանագրվել և միայն դարպասապահներն էին աչքի ընկնում իրենց խաղով, հատկապես հյուրերի դարպասապահ Տեր Շտեգենը առնվազն 3 անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Իսկ 86-րդ Լեո Մեսսիին, «պատ» խաղարկելով Լուիս Սուարեսի հետ, ձախ ոտքի հիանալի հարվածով տուգանային հրապարակի մատույցներից գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը՝ կատալոնացիների համար վաստակելով հերթական կարևոր 3 միավորը։
«Կապտանռնագույնները» վաստակեցին 31 միավոր և «Ռեալի» հետ կիսում են 1-2-րդ հորիզոնականները, իսկ մադրիդյան մյուս ակումբը մնաց 25 միավորով և նահանջեց 6-րդ հորիզոնական։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի