Մադրիդյան թեժ կրքեր. Ռեալն ու Ատլետիկոն չպարզեցին հաղթողին🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական լարված պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Նախ «հնդկացիների» կազմից 78-րդ րոպեին հաշիվը բացեց Խոսե Մարիա Խիմենեսն, ապա 85-րդ րոպեին «արքայական» ակումբի պատասխան գոլը խփեց 18-ամյա ուրուգվայցի հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը։
Նշենք, որ «Ատլետիկոն» 64-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Անխել Կոռեան։
Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզթնականը։
«Ատլետիկոն», 42 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am