Մադուեկեի ու Պալմերի հեթ-տրիկները. Չելսին փայլուն խաղով ջախջախեց Վուլվզին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» «Մոլինյո» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։
Հավասար առաջին խաղակեսից հետո «ազնվականները» կարողացան նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքն ու փայլուն խաղով մրցակցն հաղթել 6:2 հաշվով։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից փայլեց փոխարինման դուրս եկած վինգեր Նոնի Մադուեկեն, որը 14 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
22-ամյա ֆուտբոլիստին երեք անգամ գոլային փոխանցում կատարեց թիմի առաջատար Քոուլ Պալմերը` գրանցելով ասիստների հեթ-տրիկ։
Լոնդոնյան ակումբից մեկ գոլ էլ խփել են հենց Պալմերը, Նիկոլաս Ջեքսոնը և թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը։ «Գայլերից» աչքի են ընկել Մաթեուս Կունիան ու Յորգեն Շտրանդ Լարսենը։
«Չելսին» նոր մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և երեք միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Վուլվզը» պարտվել է մեկնարկային երկու խաղերում էլ և նախավերջին` 19-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնցո Մարեսկա, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Նիկոլաս Ջեքսոն, Նոնի Մադուեկե, Չելսի, Վուլվերհեմփթոն, Տանկրեդի Պալմերի