Մագուայեր. «Թվում էր` Յունայթեդը կհաղթի, սակայն ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ»
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Կարմիր սատանաները» մինչև 85-րդ րոպեն հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մանկունյական ակումբի պաշտպան Հարի Մագուայերը, ով 90+3-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ.
«Կարծում եմ` բավական լավ էինք պաշտպանվում և բնավորություն ցույց տալիս։
Թվում էր` «Յունայթեդը» կհաղթի, սակայն ինչ-որ անհասկաանլի բան կատարվեց, ինչի հետևանքով գրանցվեց ոչ-ոքի։
Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում. ոչինչ կորած չէ»,- անգլիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Սևիլիա