ՕԽ. Ճապոնիան ջախջախեց Ֆրանսիային` վերջինիս ուղարկելով տուն🎥
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։
Վերջին` 3-րդ տուրում տանտեր Ճապոնիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Ծագող արևի երկրի ներկայացուցիչները պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Ճապոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գնդակ ուղարկեցին Պոլ Բերնարդոնիի պաշտպանած դարպասը։
Առաջին կեսում աչքի ընկան Տակեֆուսա Կուբոն և Հիրոկի Սակային, ովքեր իրենց գոլերը խփեցին համապատասխանաբար 27-րդ ու 34-րդ րոպեներին։
Երկրդ կեսում էլ մեկական անգամ աչքի ընկան Կոձի Միյոսին և Դայզեն Մաեդան։
A խմբի մյուս խաղում էլ Մեքսիկայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց ՀԱՀ-ին։
«Ացտեկների» գոլերը խփեցին Ալեքսիս Վեգան, Լուիս Ռոմոն և Հենրի Մարտինը։
Այս խմբում Ճապոնիայի հավաքականը 100-տոկոսանոց արդյունք ցույց տվեց և 9 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Մեքսիկան 6 միավորով երկրորդն է և նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ, իսկ Ֆրանսիան ու ՀԱՀ-ը մնացին ձեռնունայն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՀԱՀ-ի օլիմպիական հավաքական, Հիրոկի Սակայի, Ճապոնիայի հավաքական, Մեքսիկայի օլիմպիական հավաքական, Պոլ Բերնարդոնի, Տակեֆուսա Կուբո, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր, Ֆրանսիայի օլիմպիական հավաքական