Ղադիմյանը փայլել է Նեմանի կազմում՝ դառնալով դուբլի հեղինակ🎥
Բելառուսի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Նեմանը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով հաղթել է հետնապահ «Սմոլևիչին»։
Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը, ով դարձել է դուբլի հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստը գոլերը խփել է 38 և 59-րդ րոպեներեին, իսկ խաղադաշտում իր տեղը զիջել է 86-րդ րոպեին։
Հայազգի ֆուտբոլիստը Բելառուսի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 11-րդ գոլը և ընթանում է լավագույն ռմբարկուների շարքում։
«Նեմանն» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Կադիմյան, Գեղամ Ղադիմյան, Նեման, Սմոլևիչ