Ձերբակալվել է այն մարդը, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Էլ կլասիկոյի ընթացքում
Մայիսի 8-ին Կատալոնիայի մայրքաղաք Բարսելոնայում ձերբակալվել է Մարոկկոյի քաղաքացիներից մեկը։ Տղամարդը մեղադրվում է ահաբեկչական մտադրություններ ունենալու համար։
Ինչպես տեղեկացնում է La Sexta-ն, մեղադրվողը պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրագործել «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած վերջին Էլ կլասիկոյի ժամանակ։ Ենթադրյալ մեղադրվողը դիտարկել է նաև այլ հանդիպումներ, սակայն ընտրել է Էլ կլասիկոն՝ որպես առաջնային տարբերակ։
Հաղորդվում է, որ ձերբակալված տղամարդը պատրաստվել է դրոն ուղարկել «Կամպ Նոու», սակայն դեռևս հստակ ապացույցներ չկան։ Ներկա պահին իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչ է մարոկկացի տղամարդը պատրաստվել իրականում անել այդ օրը։
Նշվում է, որ ձերբակալված տղամարդը հետաքրքրված է եղել արմատական և ծայրահեղ բնույթի տեսանյութերի պատրաստմամբ, որը բնորոշ է Իսալամական Պետության գաղափարախոսություններից մեկին։ Սոցցանցերում նա ակնհայտ աջակցություն է հայտնում ԻՊ-ին և ատելություն է քարոզում Արևմտյան աշխարհի հանդեպ։ Ոստիկանությունն այդ մարդուն հետապնդել է ամիսներ շարունակ, սակայն նրան ձերբակալել է միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված կարանտինային վիճակը խախտելուց հետո։
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի Էլ կլասիկոն ավարտվել է 0։0 հաշվով։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ռեալ Մադրիդ