Ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել 🎥
Fatsex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» (1:2) հանդիպման ժամանակ բողոքի ակցիա իրականացրած և ձերբակալված 9 երկրպագուներն ազատ են արձակվել, հայտնում է «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը։
«Տղեքն ազատության մեջ են` երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Պայքարը շարունակվում է` հրաժարականն անխուսափելի է»,- նշված է շարժման մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին կցված տեսքսում։
Հիշեցնենք, որ FAF-ն ու երկրպագուական մյուս շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FAF, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Հայկական Առաջին Ճակատ, հայկական-ֆուտբոլ