ՀՖՖ․ «Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում»

ՀՖՖ․ «Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում»

21/02/2020 - 18:39

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ն և

Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի ազգային ընտրանու անվանական մարզաշապիկը: Յուրչենկոն արդեն մարտին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումներին:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986 թվականի մարտի 27-ին՝ Աշխաբադում (Թուրքմենստանի ԽՍՀ)։

Խաղային կարիերան

«Տիտան» (Մոսկվա, Ռուսաստան) – 2004

«Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա) – 2005-2006

«Դինամո» (Մինսկ, Բելառուս) – 2007

«Կռիլյա Սովետով» (Սամարա, Ռուսաստան) – 2008-2011

«Վոլգար» (Աստրախան, Ռուսաստան) – 2010

«Մորդովիա» (Սարանսկ, Ռուսաստան) – 2012-2013

«Ուֆա» (Ռուսաստան) – 2013-2016

«Անժի» (Մախաչկալա, Ռուսաստան) – 2016-2017

«Տոսնո» (Ռուսաստան) – 2017-2018

«Ենիսեյ» (Կրասնոյարսկ, Ռուսաստան) – 2018-2019

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – 2020 –

Նվաճումները

Ռուսաստանի գավաթակիր – 2017/2018 («Տոսնո»)

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023