ՀՖՖ-ն կհամագործակցի Konami-ի հետ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` համակարգչային ֆուտբոլի սիրահարներն այսուհետ հանրահայտ PES խաղում կարող են օգտագործել նաև Հայաստանի հավաքականը։
Դեռևս ամիսներ առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որ խաղի հաջորդ տարբերակում հասանելի է լինելու նաև Հայաստանի ազգային հավաքականը։
Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։
# PES, ՀՖՖ