Հրանտ-Լեոն Ռանոսի տուգանայինից խփած հիասքանչ գոլը Վակեր Բուրգհաուզենի դեմ խաղում🎥
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 31-րդ տուրում «Բավարիա II»-ը Մյունխենում 3:1 հաշվով հաղթեց «Վակեր Բուրգհաուզենին»։
Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հրանտ-Լեոն Ռանոսն, ով 79-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով հաշիվը դարձրեց 2:1 ու առաջ մղեց իր թիմին։
Նշենք, որ հայազգի հարձակվողը Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում խփեց 20-րդ գոլն ու լավագույն ռմբարկուների պայքարում «Նյուրնբերգ II»-ի հարձակվող Լեոնարդո Վոնիչի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները։
Հավելենք, որ գարնանային հատվածում «Բավարիա II»-ն, անցկացրած 8 խաղում, 7 հաղթանակ է տոնել և գրանցել 1 ոչ-ոքի։
Այս հաղթանակից հետո «Բավարիա II»-ը վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Վակեր Բուրգհաուզենը», 47 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա