Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեց Բորուսիա Մյոնխենգլադբախի կազմում
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» պատրաստվում է 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդպման շրջանակում մրցեց Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վեգբերգ Բեկ» ակումբի դեմ. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Մյոնխենգլադբախյան ակումբի կազմում նորամուտը նշեց նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը` մասնակցելով առաջին խաղակեսին։
Նշենք, որ «Բորուսիայի» միակ գոլը խփեց 19-ամյա պաշտպան Լուկաս Ուլրիխը։
Հավելենք, որ «Բորուսիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին և կմրցի Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուկենի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ