Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերայի առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում թրիլերային ու գերգոլառատ պայքարում 4:6 հաշվով պարտվեց «Այնտրախտին»։
Տանտերերից 82-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
22-ամյա ֆուտբոլիստը 90+6-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը` Բունդեսլիգայում խփելով կարիերայի առաջին գոլը։
Ռանոսը Գերմանիայի բարձրագույն խմբում անցկացրած նախորդ 14 խաղերում չէր կարողացել աչքի ընկնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am