Հռոմի պապի սիրելի ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրականի» հետ:
Խաղից առաջ Հռոմի պապի սիրելի ակումբը՝ «Սան Լորենսոն», հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը,- հայտնում է newinfo-ն:
Հատկանշական է, որ «Ուրականի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Նա փոխարինվել է հանդիպման 80-րդ րոպեին: