Հռոմի պապ. Մեսսին շատ լավն է, բայց Աստված չէ
La Sexta հեռուստաալիքի Salvados հաղորդման ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է լրագրող Ժորդի Էվոլեի հարցերին:
-Ասել, որ Մեսսին Աստված է, դա սրբապղծությո՞ւն է:
-Տեսականորեն դա սրբապղծություն է. չի կարելի այդպես ասել: Ես դրան չեմ հավատում, իսկ Դուք հավատո՞ւմ եք:
-Այո:
-Ես ոչ: Մարդիկ կարող են նրան Աստված անվանել ճիշտ այնպես, ինչպես կարող են ասել. «Ես քեզ պաշտում եմ»: Բայց խոնարհվել կարելի է միայն Աստծո առջև:
Այդ արտահայտությունը մարդկանց կարծիքն է. «Նա Աստված է գնդակով և դաշտում»: Սա սեփական կարծիքն արտահայտելու տարածված մեթոդ է:
-Բայց նա հիանալի է խաղում, ճիշտ չէ՞:
-Իհարկե, նա շատ լավն է, բայց նա Աստված չէ:
Հռոմի պապը, ով ի դեպ, ֆուտբոլասեր է, վաղուց երկրպագում է արգենտինական «Սան-Լորենսո» ակումբին: