Հոջսոնը 44 տարի անց նորից գլխավորել է կարիերայի երկրորդ ակումբը 📸
Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոյ Հոջսոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
78-ամյա Հոջսոնը 44 տարի անց նորից գլխավորել է «Բրիսթոլ Սիթին»։ Անգլիական ակումբը վետերան մասնագետի մարզչական կարիերայի երկրորդ ակումբն է եղել, որը ղեկավարել է 1982 թվականին։ Նա ակումբում աշխատել է նաև 1980-81 թվականներին` լինելով Բոբ Հաֆթոնի օգնականը։
Հոջսոնը մարզչական կարիերան սկսել է հեռավոր 1976-ին` մարզելով շվեդական «Համստադը»։
Անվանի մասնագետն առավել հայտնի է Անգլիայի ազգային հավաքականը (2012-16 թթ.), «Լիվերպուլը» (2010/11 մրցաշրջան) և «Ինտերը» (1995-97 և 1999 թթ.) մարզելու ժամանակահատվածից։
Հոջսոնը նախկինում մարզել է նաև Ֆինլանդիայի, ԱՄԷ-ի ու Շվեյցարիայի ազգային հավաքականները, անգլիական «Քրիսթալ Փելասը», «Ֆուլհեմը», «Վոթֆորդը», «Վեսթ Բրոմվիչը», իտալական «Ուդինեզեն», դանիական «Կոպենհագենը», նորվեգական «Վիկինգը» և բազմաթիվ այլ ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անգլիայի հավաքական, Բրիսթոլ Սիթի, Ինտեր, Լիվերպուլ, Չեմպիոնշիփ, Ռոյ Հոջսոն