Հոլիվուդյան թրիլլեր Լիգա 1-ից?
Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Ամյենն» ընդունել էր առաջատար ՊՍԺ-ին։
Հանդիպումն իրապես անցավ հոլիվուդյան թրիլլերային մարտաֆիլմի սցենարով։ Հանդիպման 40-րդ րոպեի դրությամբ տանտերերը հաղթում էին 3 գնդակի տարբերությամբ։ Գոլերի հեղինակներ էին դարձել Սերխու Գիրասին, Գաել Կակուտան, Ֆոսենի Դիաբատեն։
Սակայն, նախքան ընդմիջման գնալը, Թոմաս Տուխելի սաները մեկ գնդակ հետ բերեցին։ Աչքի ընկավ Անդեր Էրերան։
Երկրորդ խաղակեսի միջնամասում փարիզյան ակումբն ընդամենը 15 րոպեի ընթացքում ևս երեք անգամ գրավեց «Ամյենի» դարպասը՝ առաջ անցնելով հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Նյանզու Կուազին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաուրո Իկարդին։
Սակայն, մրցավարի կողմից ավելացրած ժամանակի առաջին րոպեին տանտերերը փրկվեցին պարտությունից։ 90-1-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Սերխու Գիրասին։
Այսպիսով, ՊՍԺ-ն 62 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ամյենը» 21 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
# Ամյեն, Լիգա-1, Մաուրո-Իկարդի, ՊՍԺ