Հոլանդն անգլիական ֆուտբոլում վերջին 92 տարվա լավագույն ցուցանիշն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
«Քաղաքաբնակների» կազմից հերթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը` 3-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը։
Նորվեգացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 50 գոլ` վերջին 92 տարում գրանցելով անգլիական ֆուտբոլի լավագույն ցուցանիշը։
Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստներից վերջին անգամ «Աստոն Վիլլայի» հարձակվող Թոմ Ուորինգն էր 1930/31 մրցաշրջանում 50 գոլ խփել։
Այդ ցուցանիշով բացարձակ առաջատարը «Էվերտոնի» լեգենդար նախկին հարձակվող Դիքսի Դինն է, ով 1927/28 մրցաշրջանում դարձել է 63 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Էրլինգ Հոլանդը 34 գոլ խփել է Պերմեիր լիգայի, 12 գոլ` Չեմպիոնների լիգայի, 3 գոլ` Անգլիայի գավաթի և 1 գոլ` Անգլիայի Սուպերգավաթի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի