Հոլանդիայի հավաքականը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում. կոմղերը պայմանագիր են համաձայնեցրել
Ինչպես գիտեք, Հոլանդիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց 0:2 հաշվով կրած պարտությունից հետո մնացել է առանց գլխավոր մարզչի, քանի որ այդ պաշտոնից հեռացվել է Ֆրանկ դե Բուրը։
Արդեն հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու Դե Բուրին այդ պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության ընտրությունը կանգ է առել Լուի վան Գալի վրա։
Աղբյուրի փոխանցմամբ` 69-ամյա մասնագետը տվել է իր համաձայնությունը և կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։
Լուի վան Գալն արդեն երրորդ անգամ է գլխավորելու «նարնջագույններին»։ Հանրահայտ մասնագետը Հոլանդիայի հավաքականը մարզել է նաև 2000-2001 թթ. և 2012-14 թթ.։ 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում հոլանդացիները Վան Գալի գլխավորությամբ դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հավելենք, որ Լուի վան Գալը 2016 թվականից ի վեր չի զբաղվում մարզչական գործունեությամբ։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից հեռանալուց հետո հայտարարեց, որ ավարտում է մարզչական կարիերան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2014, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն, Ֆրանկ դե Բուր