Հոլանդի տպավորիչ բենեֆիսը! Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց ԱՊԼ-ի նորեկին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունին»։
Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 7-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Սեմի Շմոդիքսը։
Բաց թողած արագ գոլը զայրացրեց «քաղաքաբնակներին», որոնք երեք րոպեում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 12-15-րդ րոպեների ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Կևին դե Բրույնեն։
Խաղավերջում Հոլանդը ևս մեկ գնդակ խփեց, դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը` 4:1։
«Սիթին» վաստակեց 6 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Իպսվիչը» պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ և 19-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Իպսվիչ Թաուն, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Սեմի Շմոդիքս