Հոլանդի հիասքանչ բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Ման. Յուայթեդին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կայացավ մանունյական հերթական դերբին, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «քաղաքաբնակները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին և «կարմիր սատանաներին» ջախջախեցին 3:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Էրլինգ Հոլանդը, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Ֆիլ Ֆոդենին։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 11 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հավելենք, որ Էրիկ Տեն Հագի թիմից միակ ֆուտբոլիստը, ով փայլում էր դաշտում, դարպասապահ Անդրե Օնանան էր, ով բազմիցս փրկեց տանտերերին` կատարելով 7 սեյվ։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 24 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Մանչեսթեր Յունայթեդը», 15 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն