Հոլանդը եվրագավաթային մրցաշարերում խփած գոլերի քանակով շրջանցեց Մբապեին 🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Յանգ Բոյսին»։
«Քաղաքաբնակների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էրլինգ Հոլանդը, ով դարձավ դուբլի հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Նորվեգացի հարձակվողը եվրագավաթային մրցաշարերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 43-ի։
23-ամյա հարձակվողը 39 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի, ևս 4 գնդակ` Եվրոպա լիգայի շրջանակում։
Այդ ցուցանիշով Հոլանդը շրջանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, ում անվան դիմաց կա 42 գնդակ։
Ֆրանսիացի հարձակվողն իր բոլոր գոլերը խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Ընդ որում, Հոլանդն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 41 խաղում, իսկ Մբապեն` 66։
Հատկանշական է, որ եվրագավաթային մրցաշարերում խփած գոլերի քանակով նորվեգացի հարձակվողը հավասարվել է ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարին, ով նույնպես խփել է 43 գոլ։
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Նեյմարը 43 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 81 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ