Հոլանդը գերազանցել է Վան Նիստելտոյի տպավորիչ ռեկորդը 📷
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում գրավել է «Նապոլիի» դարպասն ու տպավորիչ ռեկորդ գրանցել մրցաշարում։
Նորվեգացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագն է խփել 50 գոլ։ Այդ ցուցանիշը գրանցելու համար նրան անհրաժեշտ է եղել ընդամենը 49 հանդիպում։
25-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալին նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելտոյի ռեկորդը։ Վերջինն ամենահեղինակավոր մրցաշարում 50 գոլ խփել է 62 խաղում։
Այդ ցուցանիշով Վան Նիստելռոյին հաջորդում են Լիոնել Մեսին (66 խաղ), Ռոբերտ Լևանդովսկին (77), Կիլիան Մբապեն (79) և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռուդ վան Նիստելռոյ