Հոլանդացիները չնկատեցին Կումանի բացակայությունը🎥
Շարունակվում է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին տուրը։
Ա լիգայի 1-ին խմբում Նիդեռլանդների հավաքականն Ամստերդամում մրցում էր Լեհաստանի հավաքականի դեմ։ «Նարնջագույնները» առաջին հանդիպումն էին անցկացնում Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո և այս խաղին նրանց պահեստայինների նստարանից առաջնորդում էր Կումանի օգնական Դուայթ Լոդվեգեսը։
Նիդեռլանդների հավաքականը հիմնականում չզգաս Ռոնալդ Կումանի բավակայությունը և ցուցադրեց իր դոմինանտ ֆուտբոլը, սակայն, ճիշտ է, ընդամենը մեկ անգամ կարողացավ գրավել Վոյցեխ Շյեսնիի պատշպանած դարպասը։
61-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «Տոտենհեմի» վինգեր Սվեն Բերգվեյնը՝ եզրափակելով Հանս Հատեբուրի կատարած փոխանցում։
# Ազգերի լիգա, Լեհաստանի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Սվեն Բերգվեյն