Հոլանդական ակումբը գարեջրի վաճառքից ավելի շատ գումար է վաստակել, քան տրանսֆերներից
Հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Տվենտեն» սննդի և գարեջրի վաճառքից ավելի շատ գումար է վաստակել, քանի տրանսֆերներից։
Ինչպես տեղեկացնում է Twenteinsite.nl-ը, 2022/23 մրցաշրջանում ակումբի շահույթը կազմել է 5 մլն եվրո։
Ակումբի եկամտի հիմնական աղբյուրը տոմսերի վաճառքն է։ Բացի այդ, էականորեն աճել է հանդիպումների օրերին սննդի կետերից ստացված եկամուտը, որը կազմել է 10,5 մլն եվրո։
Հատկանշական է, որ «Տվենտեն» ֆուտբոլիստների վաճառքից վաստակել է 6,4 մլն եվրո։
«Տարօրինակ է, որ «Տվենտեն» գարեջրի վաճառքից ավելի շատ գումար է վաստակում, քան ֆուտբոլիստների։
Ես եվրոպական որևէ այլ ակումբ չգիտեմ, որի եկամտի հիմնական աղբյուրը գարեջուրն է»,- գրել է Voetbal International-ի լրագրող Թոմ Կնիպինգը։
Հավելենք, որ «Տվենտեն» հոլանդական Էրեդիվիզիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղում վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրեդիվիզիա, Տվենտե