Հնարավոր է՝ ևս մեկ հայ ֆուտբոլիստ հանդես գա Բունդեսլիգայում
Հայաստանի ազգային հավաքականի և «Հոբրոյի» ձախ կիսապաշտպան Էդգար Բաբայանի գործակալ Կոյու Կագլարը մեկնաբանել է խաղացողի Բունդեսլիգա տեղափոխվելու մասին լուրերը․
«Գիտենք, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Ուրալը»։ Իհարկե, կդիտարկենք այդ տարբերակը, սակայն դեռ սպասում ենք Բունդեսլիգայից առաջարկի»,- Կագլարի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Բաբայանը Դանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
# Բունդեսլիգա, Էդգար Բաբայան, հայկական-ֆուտբոլ, Հոբրո