Հյուսիսային Մակեդոնիայի հայտացուցակը Լատվիայի ու Հայաստանի դեմ հանդիպումների համար

Հյուսիսային Մակեդոնիայի հայտացուցակը Լատվիայի ու Հայաստանի դեմ հանդիպումների համար

03/10/2024 - 12:41

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այդ երկրի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջիկա հանդիպումների համար։

Հյուսիսմակեդոնացիների գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ստոլե Դիմիտրիևսկի («Վալենսիա», Իսպանիա), Դամյան Շիշկովսկի («Բորաց Բանյա Լուկա», Բոսնիա և Հերցեգովինա), Իգոր Ալեքսովսկի («Ռաբոտնիչկի»)։

Պաշտպաններ – Վիսար Մուսիլու («Պադերբորն», Գերմանիա), Նիկոլա Սերաֆիմով («Ֆեհերվար», Հունգարիա), Յոհան Մանև («Ադանա Դեմիրսպոր», Թուրքիա), Էգզիյան Ալիոսկի («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Բոյան Դիմոսկի («Ակրոն», Ռուսաստան), Ահմեդ Իլյազովսկի («Վիդովրե»,Դանիա), Ստեֆան Աշկովսկի («Շանլիուրֆասպոր», Թուրքիա), Գյոկո Զայկով («Ունիվերսիտատեա Կռայովա», Ռումինիա), Անդրեյ Ստոյչևսկի («Ժիլինիա», Սլովակիա)։

Կիսապաշտպաններ – Էնիս Բարդի («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Յանի Աթանասով («Կռակովիա», Լեհաստան), Տիհոմիր Կոստադինով («Պյաստ Գլիվցե», Լեհաստան), Էլիֆ Էլմաս («Լայպցիգ», Գերմանիա), Իսնիկ Ալիմի («Սեպսի», Ռումինիա), Դավիդ Բաբունսկի («Դանդի Յունայթեդ», Շոտլանդիա), Դիմիտար Միտրովսկի («Վարաժդին», Խորվաթիա)։

Հարձակվողներ – Բոյան Միյովսկի («Ժիրոնա», Իսպանիա), Միլան Ռիստովսկի («Բոհեմիանս 1905», Չեխիա), Դարկո Չուրլինով («Յագելոնիա», Լեհաստան), Ալեքսանդր Տրայկովսկի («Հայդուկ», Խորվաթիա), Լիրիմ Քամիլի («Սյոներյուսկ», Դանիա), Մարկո Իլիևսկի (ԲԿՄԱ 1948, Բուլղարիա)։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը Հայաստանի, Լատվիայի ու Ֆարերյան կղզիների թիմերի հետ ընդգրկված է C դիվիզիոնի չորրորդ խմբում։

Հյուսիսային Մակեդոնիան հոկտեմբերի 10-ին Ռիգայում հյուրընկալվելիս մրցելու է Լատվիայի դեմ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» հարզադաշտում կհյուրընկալվի Հայաստանին։

C խումբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից առաջ ունի հետևյալ տեսքը.

  1. Հյ. Մակեդոնիա – 4 միավոր
  2. Հայաստան – 3
  3. Լատվիա – 3
  4. Ֆարերյան կղզիներ – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023