Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվողի գոլն անգլիական ակումբի կազմում 🎥

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվողի գոլն անգլիական ակումբի կազմում 🎥

17/09/2024 - 12:09

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-18 թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել։

Հարձակվողն ակումբի կազմում մասնակցել է Անգլիայի Մ-18 առաջնության «Միդլսբրոյի» դեմ խաղին (3:0) և 24-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։

«Սանդերլենդը» Անգլիայի Մ-18 առաջնությունում անցկացրած 3 խաղում էլ հաղթել է և 9 միավորով հյուսիսային գոտու երրորդ տեղում է։

Ֆին Գերագուսյանն այս տարվա սեպտեմբերի 7-ին նորամուտն է նշել Հայաստանի Մ-19 հավաքականում և Լիտվայի դեմ ընկերական խաղում դարձել է գոլի հեղինակ` օգնելով 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023