Հիասթափեցնող մանկունյական դերբի🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում կայացավ մանկունյական հերթական դերբին․ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպումը կատարելապես հիասթափեցրեց ֆուտբոլասերներին՝ չարդարացնելով որևէ սպասելիք։ Կողմերը խաղադաշտում անցկացրած 92 րոպեների ընթացքում այդպես էլ որևէ իրական և լուրջ վտանգավոր պահ չստեղծեցին միմյանց դարպասների ուղղությամբ, հիմնականում ընթացավ դիրքային պայքար, իսկ խաղում այդպես էլ գոլեր չարձանագրվեցին և գրանցվեց 0։0 հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 19 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Յունայթեդը» 20 միավորով 7-րդն է։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի