Հիանալի ֆուտբոլ Իտալիայում. Միլանն ու Նապոլին գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։
«Ռոսոներիները» պարզապես հիանալի անցկացրին առաջին կեսը և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան։
Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից 22-րդ և 31-րդ րոպեներին երկու անգամ գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Օլիվիե Ժիրուն` դառնալով դուբլի հեղինակ։
Թվում էր` միլանյան ակումբը հեշտ հաղթանակ կտոնի, սակայն երկրորդ կեսում «Նապոլիի» ֆուտբոլիստները կարողացան բեկեն հանդիպման ընթացքն ու հետ բավական արագ հետ բերեցին երկու գնդակի կորուստը։
Նախ 50-րդ րոպեին Մատեո Պոլիտանոն անհատական անցումից հետո կրճատեց հաշիվն, ապա 63-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորին տուգանայինի իրացումից հետո դարձավ հիամնալի գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ անչափ թեժ, համառ և կոպիտ պայքարում, սակայն այս խաղում կողմերից որևէ մեկին վիճակված չէր ճաշակել հաղթանակի բերկրանքը։
Հանդիպումն, ի վերջո, ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Նապոլին», 18 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մատեո Պոլիտանո, Միլան, Նապոլի, Ջակոմո Ռասպադորի, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու