Հերթական 18+ հաշիվը Բավարիայի կողմից🎥
Սեպտմբերի 18-ին մեկնարկեց Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն «Բավարիան» հերթական ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակը տարավ։ Մյունխենյան ակումբը 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե-04»-ի դարպասը։
Հանսի Ֆլիկի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը, Լերոյ Սանեն, ինչպես նաև փոխարինման դուրս եկած 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։
Այսպիսով, «Բավարիան» առաջնությունը սկսեց գերվստահ հաղթանակով՝ միանգամից գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
# Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, Լեոն Գորեցկա, Լերոյ-Սանե, Շալկե-04, Ջամալ Մուսիալա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի