Հենոն կրկին փայլել է՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ?
Հուլիսի 8-ին իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Խաղի հերոս դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նախ 43-րդ րոպեին հայ կիսապաշտպանը եզրափակեց Բրունո Պերեսի փոխանցումը՝ հավասարեցնելով հաշիվը։
57-րդ րոպեին էլ Հենոյի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն առաջ մղեց հռոմեական ակումբին՝ դառնալով բավականին տպավորիչ գոլի հեղինակ․
Այս հաղթանակից հետո «գայլերը» վաստակեցին 51 միավոր և կրկին բարձրացան 5-րդ հորիզոնական՝ պայքարելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար, իսկ «Պարման» 39 միավորով 12-րդն է։
Նշենք, որ Հենոն իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 դառնալով՝ 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Պարմա, Ռոմա