Հենդերսոնն առաջարկել է երկրպագուին շնիկին Միլների պատվին կոչել
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, ինստագրամում պատասխանելով օգտատիրոջ հարցին, հումորային գրառում է կատարել իր թիմակից Ջեյմս Միլների հասցեին։
«Ո՞րն է ձեր սիրելի անունը շան համար։ Վաղը ես շնիկ կունենամ, սակայն անվան հարցում չեմ կողմնորոշվում»,- հարցրել է օգտատերը։
«Միլլի․․․ հավատարիմ է և երբեք չի դադարում վազել»,- պատասխանել է Հենդերսոնը` հղում անելով Միլներին։
