«Նույնիսկ կինս այդպես չի նայում ինձ». Հենդերսոնի ու Տրենտի հետաքրքիր լուսանկարը 📸
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հետաքրքիր կերպով է արձագանքել իր թիմակից Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ լուսանկարին։
Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ գտնվում են Անգլիայի հավաքականկ ճամբարում, որտեղ նախապատրաստվում են Եվրո-2020-ին։
հենդերսոնը մարզումներից մեկից լուսանկար է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ ֆուտբոլիսները նստած են միմյանց կողք, իսկ Տրենտը հետաքրքիր հայացքով նայում է դեպի իր թիմակիցը։
Հենդերսոնն այդ դրվագը վերնագրել է այսպես. «Նույնիսկ կինս այդպես չի նայում ինձ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Լիվերպուլ, Ջորդան Հենդերսոն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ