Հարոյանի ինքնագոլը ճակատագրական է եղել Ցինդաո Վեսթ Քոսթի համար 🎥
Չինաստանի Սուպերլիգայի 15-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» տնային խաղում 0:1 հաշվով պարտվել է «Ուհան Ֆրի Թաունսին»։
«Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Հայ ֆուտբոլիստի 42-րդ րոպեին խփած ինքնագոլի պատճառով իր թիմը պարտվել է։
Հատկանշական է, որ 31-ամյա պաշտպանը 36-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, սակայն մրցակցի հարձակվող Պեդրո Էնրիկեն վրիպեց 11-մետրանոցից։
Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» ունի 13 միավոր և զբաղեցնում 15-րդ տեղը։ Առաջնորթյանը մասնակցում է 16 ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չինաստանի Սուպերլիգա, Վարազդատ Հարոյան, Ցինդաո Վեսթ Քոսթ