Հարոյան.«Այլևս ոչ մի օր չեմ աշխատի Մելիքյանի հետ»

Հարոյան.«Այլևս ոչ մի օր չեմ աշխատի Մելիքյանի հետ»

10/09/2025 - 22:36

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը «Чемпионат»-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ «Փյունիկում» չի կարողացել ամրապնդվել Եղիշե Մելիքյանի հետ բարդ հարաբերություններ ունենալու պատճառով.

– Չինաստանից հետո որոշեցի տուն վերադառնալ, խաղալ ևս մի քանի տարի ու կամաց-կամաց ավարտել կարիերաս։ Ես կարոտել էի Հայաստանը, բայց «Փյունիկում» խնդիրներ առաջացան Եղիշե Մելիքյանի հետ, իսկ Հունգարիան դարձավ կարիերայիս շարունակության առաջին տարբերակը։ Ոչինչ չէի սպասում. միայն ուզում էի հեռանալ ու հայտնվեցի այստեղ։

Իսկ ի՞նչ խնդիր է առաջացել Մելիքյանի հետ։

– Չեմ ցանկանում շատ մանրանալ մանրամասների մեջ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, մենք նույնիսկ միմյանց դեմ ֆուտբոլ ենք խաղացել։ Ինձ շատերն էին ասում, որ չեմ կարող աշխատել նրա հետ։ Այդպես էլ եղավ։ Այլևս ոչ մի օր չեմ աշխատի Մելիքյանի հետ։ Նույնիսկ նրան տեսնել չեմ ցանկանում։ Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մարզիչների հետ աշխատել ու նման խնդիր երբեք չեմ ունեցել։ Շատերի հետ մինչև օրս էլ կապի մեջ եմ։ Միայն երկու հայ մարզչի հետ եմ խնդիր ունեցել։ Մեկը Մելիքյանն է, մյուսը` Գրիգորի Բաբայանը։

Բարդ որոշո՞ւմ էր։

– Այո՛։ Ես չէի սպասում, որ նրան կնշանակեն հավաքականի գլխավոր մարզիչ։ Չէի սպասում նաև, որ կհեռանա «Փյունիկից»։ Զարգացումներն այլ կերպ էի պատկերացնում, բայց սա ֆուտբոլ է և կյանք, ու նաև այսպես է լինում։

Արդեն 33 տարեկան եմ ու երիտասարդ չեմ, որպեսզի համբերեմ։ Հավաքականն իմ կարիերայի համար շատ մեծ նշանակություն է ունեցել։ 15 տարի խաղացել եմ հավաքականում ու գրեթե ոչ մի հավաք բաց չեմ թողել։ Մեր իսպանացի ֆիզիոթերապևտի նույնիսկ հաշվել էինք, որ ես ոչ մի մարզում բաց չեմ թողել։ Իմ մասին ոչ ոք վատ բան չի կարող ասել։ Հայաստանն իմ հայրենիքն է, ու ես շատ հայրենասեր եմ, ինչի մասին բոլորը գիտեն, բայց չեմ ցանկանում աշխատել այդ մարզչի հետ, քանի որ գիտեմ, որ այլևս չի ստացվի։ Նույնիսկ չեմ էլ ցանկանում փորձել։

Հարոյանը Եղիշե Մելիքյանի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին.

«Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու»,- ասել էր նա։

Հարոյանը «Փյունիկից» հեռանալուց հետո հանդես է գալիս Հունգարիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Կազինցբարցիկայում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025