Ռեալը կգնի Տոտենհեմի աստղին, եթե ձախողի Մբապեի և Հալանդի տրանսֆերները
Ինչպես տեղեկացնում է Cadena SER պարբերականը, «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը գնելու տարբերակը։
Իրադարձությունների նման զարգացում «արքայական» ակումբում դիտարկում են միայն այն դեպքում, եթե չկարողանան ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, կամ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։
Քեյնի հետ բանակցությունների առավելությունն այն է, որ բանակցող կողմերը քննարկելու են տրանսֆերի կետերն առանց միջնորդների։ Հաղորդվում է, որ անգլիացու տրանսֆերի շուրջ բանակցել պետք է միայն նրա եղբոր՝ Չարլիի հետ, այդ իսկ պատճառով գործարքն ավելի էժան կարժենա «սերուցքայինների» համար։
Աղբյուրը նշում է նաև, որ պայմանագրում կարող է ներառվել նաև Գարեթ Բեյլը, ով այս պահին հանդես է գալիս լոնդոնյան ակուբի կազմում, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։
Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Հարի Քեյնը մասնակցել է 40 հանդիպման, խփել 27 գոլ և կատարել 16 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Հարի Քեյն, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ