Հարի Քեյնը կրկին հիանալի մարզավիճակում է ?

Հարի Քեյնը կրկին հիանալի մարզավիճակում է ?

20/07/2020 - 00:59

Մոետնում է ավարտին նաև անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Մեկնարկել է 37-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Լեսթերը»։

«Աղվեսները» պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար և փորձում են անել ամեն ինչ, որպեսզի որակավորվեն ամենահեղինակավոր մրցաշարին, սակայն առաջնության վերսկսումից հետո Բրենդան Ռոջերսի սաներն աչափ անհաջող են հանդես գալիս՝ չդիմանալով խիտ գրաֆիկին։ Այնպես չէ, որ «կապույտների» խաղը չի ստացվում, սակայն նրանց մոտ մոտ կորել է դիպությունն ու վստահությունը։

«Տոտենհեմի» դեմ կայացած խաղում էլ «Լեսթերը» ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն, սակայն պարտվեց 0։3 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմում կրկին հիանալի մարզավիճակ է հավաքել Հարի Քեյնը, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ Ջեյմս Ջասթինը գրավեց սեփական դարպասը։ Հավելենք, որ անգլիացի հարձակվողը կորոնադադարից հետո մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը դարձել է 17 գոլի հեղինակ։

«Տոտենհեմն» այս հաղթանակից հետո վաստակեց 58 միավոր, շրջանցեց «Վուլվերհեմպտոնին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական, որը հնարավորություն է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։ «Լեսթերը» մնաց 62 միավորով և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը, սակայն նույնքան միավոր ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», և եթե «Լեսթերին» մնացել է անցկացնել ընդամենը մեկ հանդիպում, ապա «կարմիր սատանաներն» իրենց ակտիվում դեռ երկու հանդիպում ունեն։ Վերջին՝ 38-րդ տուրում, կողմերը միմյանց դեմ են բախվելու։ Կարծում ենք, որ այդ խաղում էլ կվճռվի Չեմպիոնների լիգայի ուղեգրերից մեկի հարցը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023