Հավերցը կողմնորոշվել է իր ապագայի հարցում
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Լևերկուզենը ներկայացնող ակումբը 21-ամյա խաղացողի դիմաց ցանկանում է նվազագույնը վաստակել 100 մլն երվո, սակայն նշվում է, որ «Բայերի» ղեկավարները պատրաստ են զիջումների գնալ։ Գերմանական ակումբը պատրաստ է դիտարկել նաև, որ գումարի մի մասը վճարվի տարբեր բոնունսների տեսքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բայերը» Հավերցին չի պատրաստվում բաց թողնել Եվրոպա լիգայի խաղարկության ավատրից առաջ։ Լևերկուզենյան ակումբը 1/8 եզրափակչի շրջանակում մրցում է «Ռեյնջերսի» դեմ, որին առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել է 1։3 հաշվով։
Կայ Հավերցն իր հերթին արդեն կողմնորոշվել է ապագայի հարցում։ Նա որոշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանշանակ պետք է տեղափոխվի որևէ թոփ-ակումբ։ Բացի դրանից, հաղորդվում է, որ Հավերցը չի ցանկանում տեղափոխվել որևէ այլ գերմանական ակումբ։
Աղբյուրը նշում է, որ կան բազմաթիվ ապացույցներ, որ գերմանացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Չելսիի» կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» գերմանացի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը փորձում է Հավերցին համզոել, որպեսզի նա կարիերան շարունակի հենց լոնդոնյան ակումբի կազմում։ «Լայպցիգի» արդեն նախկին հարձակվող Տիմո Վերներին հենց Տոնի Ռյուդիգերն է համոզել համալրել «ազնվականների» շարքերը։
Կայ Հավերցի և «Բայերի» գործող պայմանագիրն ուժի մեջ է, իսկ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 81 մլն եվրո։ 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Անտոնիո Ռյուդիգեր, Բայեր Լևերկուզեն, Կայ Հավերց, Չելսի, տրանսֆերներ