Հաստատվել են ՉԼ առաջիկա հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Փետրվարի 15-16-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի չորս դիմակայությունների առաջին հանդիպումները։
Ամսի 15-ին տեղի կունենան ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» ու «Սպորտինգ Լիսաբոն» – «Մանչեսթեր Սիթի», իսկ 16-ին` «Զալցբուրգ» – «Բավարիա» ու «Ինտեր» – «Լիվերպուլ» հանդիպումները։
ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ»
Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա)
Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա)
Չորրորդ մրցավար – Դանիելե Կիֆի (Իտալիա)
ՎԱՌ համակարգի պատասխանատուներ – Մարկո Դի Բելո, Միսիմիլանո Իրատի (երկուսն էլ` Իտալիա)
«Սպորտինգ» – «Մանչեսթեր Սիթի»
Գլխավոր մրցավար – Սրջան Յովանովիչ (Սերբիա)
Եզրային մրցավարներ – Ուրոշ Ստոյկովիչ, Միլան Միխայլովիչ (երկուսն էլ` Սերբիա)
Չորրորդ մրցավար – Նովակ Սիմովիչ (Սերբիա)
ՎԱՌ համակարգի պատասխանատուներ – Մարկո Ֆրից, Հարմ Օսմերս (երկուսն էլ` Գերմանիա)
«Ինտեր» – «Լիվերպուլ»
Գլխավոր մրցավար – Շիմոն Մարցինյակ (Լեհաստան)
Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ` Լեհաստան)
Չորրորդ մրցավար – Պավել Ռաչկովսկի (Լեհաստան)
ՎԱՌ համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (Երկուսն էլ` Լեհաստան)
«Զալբուրգ» – «Բավարիա»
Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա)
Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Սայմոն Բենեթ (երկուսն էլ` Անգլիա)
Չորրորդ մրցավար – Դևիդ Կութ (Անգլիա)
ՎԱՌ համակարգի պատասխանատուներ – Քրիս Կավանա, Դարեն Ինգլենդ (երկուսն էլ` Անգլիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դանիելե Օրսատո, Զալցբուրգ, Ինտեր, Լիվերպուլ, Մայքլ Օլիվեր, Մանչեսթեր-Սիթի, Շիմոն Մարցինյակ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ, Սրջան Յովանովիչ