Հայրապետյան. «Ափսոսում եմ, որ Արասը մասնակցում է այս կլոունադային»
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունների մասին.
«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի (Խմբ.` խոսքը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցի մասին է) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին։
Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը (Խմբ.` ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը) լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ, չհասկանալով, մասնակցում է այս կլոունադային։ Այսքանը»,- Հայրապետյանի խոսքերը մեջբերում է Aysor.am-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կայանալու են ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները։
ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արաս-Օզբիլիս, Արմեն Մելիքբեկյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ, Ռուբեն Հայրապետյան