Հայտնի է ՉԼ երկրորդ տուրի լավագույն խաղացողը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին երկրպագուների շրջանում տեղի ունեցած քվեարկության արյդունքում ճանաչվել է ՉԼ ընթացիկ խաղարկության երկրորդ տուրի լավագույն խաղացող։
Գնաբրին, «Տոտենեհմի» հետ խաղի (2:7) երկրորդ խաղակեսում հեղինակեց 4 գնդակ` դառնալով պոկերի հեղինակ։
Նա դարձավ նաև միակ խաղացողն, ով մեկ խաղակեսի ընթացքում հեղինակել է 4 գոլ։
Գնաբրին քվեարկության արդյունքներով առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսից, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Համիից ու «Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսից
# Աշրաֆ Հակիմի, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Բրյուգե, Էմանուել Դենիս, Լուիս-Սուարես, Չեմպիոնների-լիգա, Սերժ Գնաբրի