Spoiler. Հայտնի է` ով է ստանալու ՈՒԵՖԱ-ի վարկածով «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը
Այսօր` օգոստոսի 26-ին, Ստամբուլում կայանալու է Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում կայանալու է նաև ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող ամենաամյա մրցանակաբաշխությունը և տարբեր անվանակարգերում հանձնվելու են մրցանակներ։
Ըստ Tuttumercatoweb-ի ունեցած տեղեությունների, որը հղում է կատարում ՈՒԵՖԱ-ի իր աղբյուրներին` ՈՒԵՖԱ-ի վարկածով 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվելու «Չելսիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինիոն, ով քվեարկության արդյունքներով առաջ է անցել լոնդոնյան ակումբում իր թիմակից Նգոլո Կանտեից և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեից։
Հիշեցնենք, որ բրազիլական արմատներով իտալացի ֆուտբոլիստը 2021 թ. «Չելսիի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի, իսկ Իտալիայի հավաքականի կազմում` Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժինիո, Կևին դե Բրոյնե, Նգոլո Կանտե, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա