Հայտնի է Հին Մին Սոնի որակազրկման չափը
ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում կայացած «Տոտենհեմ» – «Չելսի» (0:2) հանդիպման 62-րդ րոպեին տատներերի հարավկորեացի եզրային հարձակվող Հին Մին Սոնը «ազնվականների» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին ոտքով հարվածելու համար հեռացվել էր խաղադաշտից։
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, Սոնը որակազրկվել է 3 խաղով՝ ոչ սպորտային պահվածքի համար։ Այսպիսով, հարավկորեացին բաց կթողնի «Բրայթոնի» դեմ տնային խաղը, ինչպես նաև «Նորվիչի» և «Սաութհեմպտոնի» դեմ արտագնա հանդիպումները։
# ԱՊԼ, Սոն-Հոն-Մին