Հայտնի է  լրագրողների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է լրագրողների վարկածով ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը

25/07/2020 - 15:32

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը Անգլիայի լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների մեկ քառորդը՝ իրենից հետ թողնելով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։

Բացի նշված ֆուտոբլստիներից, Հենդերսոնն առաջ է անցել նաև իր խաղընկերներ Վիրջիլ վան Դեյկից և Սադիո Մանեից։

Ջորդան Հենդերսոնը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ դարձել է Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ՝ մասնակցելով 30 հանդիպման։ Այդ հանդիպումներում անգլիացի կիսապաշտպանը դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023