Հայտնի է` ինչպես է Ծառուկյանը վնասվածք ստացել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքն ստացելու պարանով ցատկելու ժամանակ, հայտնում է Fastnews-ը։
Ըստ աղբյուրի` Իսլամ Մախաչևի դեմ չեղարկված մենամարտից օրեր առաջ հայ մարտիկը քնի հետ լուրջ խնդիր է ունեցել։
28-ամյա Ծառուկյանը սահմանված 78 կիլոգրամի շեմը չանցնելու համար պետք է առնվազն 600 գրամ քաշ գցեր։ Նա դրա համար ստիպված է եղել, նույիսկ, քնելու փոխարեն մարզվել։
Ծառուկյանի օրգանիզմն ինտենսիվ մարզումներից չի հասցրել վերականգնվել ու հանգստանալ։ Նա վերջին գրամների դեմ պայքարում է վնասվածք ստացել և ստիպված է եղել հրաժարվել Մախաչևի դեմ մենամարտից։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ պետք է մենամարտեր հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC-311 մրցաշարում։ Հայ մարտիկի փոխարեն դաղստանցի Մախաչևի դեմ օկտագոն դուրս կգա բրազիլացի Ռենատո Մոյկանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# UFC, UFC-311, Արման Ծառուկյան, Իսլամ Մախաչև